«Հայաստանը պատմությունը սիրողների համար իսկական դրախտ է»
Ո՞ւր գնալ հանգստանալու, որպեսզի շատ գումար չծախսի։ Բյուջետային հանգիստը միշտ էլ գրավել է զբոսաշրջիկներին, քանի որ ոչ բոլորը հնարավորություն ունեն ծախսել հսկայական գումարներ։
Ukr.Media ներայացրել է այն երկրների ցանկը, ուր կարելի է գնալ 2019 թվականի ամռանը։ AnalitikaUA.net-ի հաղորդմամբ, ցուցակում ընդգրկված է նաև Հայաստանը։
«Հայաստանը պատմությունը սիրողների համար իսկական դրախտ է։ Զվարթնոցի տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի տաճարը, Էջմիածնի եկեղեցիները, որոնք նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում են, Կաթողիկե (13-րդ դար) և Զորավար (17-18-րդ դարեր) եկեղեցիները՝ Հայաստանի հայտնի տասնյակ հուշարձաններից մի քանիսն են։ Երկիրը չունի ելք դեպի ծով, բայց դա փոխհատուցվում է գեղեցիկ Սևանա լճով»,- նշված է ուկրաինական հրատարակչության հրապարակման մեջ։
Հեդվածի հեղինակները մատնանշում են, որ Հայաստանում ուտելիքը շատ սննդարար է և մատչելի։
«Եթե ձեզ հետաքրքրում է բյուջեային ճանապարհորդություն, ապա Հայաստանը կլինի շատ լավ տարբերակ»,- նշված է հոդվածում։
Ցուցակում ընդգրկված է նաև Ռումինիան, Ալբանիան, Սլովակիան, Սլովենիան, Վրաստանն ու Թուրքիան։
Հարակից հրապարակումներ`
- Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը
- Հայաստանը 2019թ.-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային եվրոպական ուղղություններից առաջին տեղում է
- Հայաստանը ռուսների համար բյուջետային հանգստի առավել պահանջված ուղղություններից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան