Ռոնալդուի մայրը՝ որդուն բռնաբարության մեջ մեղադրելու մասին
«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մայրն առաջին անգամ համաձայնվել է մեկնաբանել սկանդալը, որում ներգրավված է որդին։ news.ru-ի հաղորդմամբ, Դոլորես Ավեիրուն վստահ է, որ որդին անմեղ է։ Նրա կարծիքով, կապը եղել է փոխադարձ համաձայնեցված, քանի որ ամերիկուհի Քեթրին Մայորգան ինքն է գնացել ֆուտբոլիստի համար։
«Նա գնացել է նրա համար ոչ խաղաթուղթ խաղալու։ Աղջիկը գիտեր, թե ինչով են զբաղվելու»,- ասել է Ռոնալդուի մայրը։
Ֆուտբոլիստը մեղադրվում է ամերիկացի Քեթրին Մայորգային բռնաբարելու մեջ։ Աղջիկը 2018-ին դիմել է դատարան։ Աղջկա խոսքով, դեպքը տեղի է ունեցել 2009 թվականի, բայց երբ Ռոնալդուն իրեն վճարել է 375 միլիոն դոլար լռության համար, նա հայտարարությունը հետ է վերցրել ոստիկանությունից։ Ֆուտբոլիստն ասել է, որ աղջիկը ստում է։
Գործով քննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսը» աջակցում է Քրիշտիանու Ռոնալդուին
- Ռոնալդուին հեռացրել են Պորտուգալիայի հավաքականից
- Ռոնալդուն դատի է տալու Der Spiegel-ին բռնաբարության հոդվածի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան