Սալայի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ. «Հիմա կարող ենք հրաժեշտ տալ Էմիլիանոյին»
«Կարդիֆ Սիթիի» արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են որոնողական աշխատանքների ժամանակ: Վթարված ինքնաթիռի կողքին գտնվել էր 28-ամյա ֆուտբոլիստի մարմինը: Օդաչուի` Դևիդ Իբոտսոնի մարմինը դեռ չեն գտել:
«Մեզ համար դժվար ժամանակահատված է: Մենք տեսանք, թե ինչպես ամբողջ աշխարհը համախմբվեց, որպեսզի մեզ օգնի որոնողական աշխատանքներում: Շնորհակալ ենք: Ձեր արածն անգնահատելի է: Հիմա կարող ենք հրաժեշտ տալ Էմիլիանոյին: Մտածում ենք Դևիդ Իբոտսոնի և նրա ընտանիքի մասին: Հուսով ենք, կառավարությունը քայլեր կձեռնարկի նրան գտնելու համար»,- ասված է հայտարարությունում, որը ներկայացնում է BBC-ն:
Սալան «Նանտից» տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի» և մասնավոր ինքնաթիռով մեկնում էր Ուելս` նոր թիմին միանալու համար: Վայրէջքից մեկ ժամ առաջ ինքնաթիռն անհետացել էր տեսադաշտից: Ինքնաթիռի բեկորները գտնվել էին օրեր անց` Լա Մանշի նեղուցում:
Հարակից հրապարակումներ`
- Գտնվել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մարմինը
- Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի հետքերով. Մեկ մարմին հանվել է ջրից
- Լա Մանշում գտել են ֆուտբոլիստ Սալայի ինքնաթիռի մնացորդները
- Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ
- Սալայի հարազատները գումար են հավաքում` որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան