Քոչարյանի փաստաբան. Անձի ճակատագիրը չպետք է կախված լինի վերահսկող դատախազից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը համոզված է, որ իր պաշտպանյալի գործով դատախազությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Մինչ դրան հասնելը, նա ներկայացրեց սահմանդրական կարգը տապալելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ու մարտի մեկի գործով նույն հոդվածով 7 մեղադրվողների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման պատմությանը։
Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն Ալումյանը մանրամասնեց.
«2008-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված յոթ հոգու՝ մարտի մեկի իրադարձությունների առավել ակտիվ մասնակիցներին՝ Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյանը և այլք, որոնց ազգանունները չեմ հիշում։
Հետո 2009 թվականին Քրեական օրենսգրքի 300 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել, փոխվեց, 2009-ից սկսած սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է օրենսգրքի 300.1 հոդվածով։
Նշված յոթ հոգու նկատմամբ փոփոխությունից հետո սահմանդրական կարգի տապալման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում է, վատացնում է մարդու վիճակը 2008-ին գործող օրենքի համեմատ։ Եվ հետևաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, որ պատասխանատվություն խստացնող օրենքը չի կարող կիրառվել անձի նկատմամբ այն արարքի համար, որ կատարվել է մինչև խստացումը, այդ 7 հոգին խուսափեցին պատասխանատվությունից։
Քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հետախուզման մեջ էր գտնվում։ Նրան նույն պատճառով մեղադրանք չառաջադրվեց»։
Անդրադառնալով արդեն ՀՀ երկրորդ նախագահի դեմ առաջադրված մեղադրանքին ու քրեական գործին, Ալումյանն ընդգծեց՝ փաստաբանական խմբի փաստարկներից ընդամենը մեկն այն է, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաև պարոն Քոչարյանի դեպքում։
«Չի կարող պարոն Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցումը կիրառվել։ Մեր այս փաստարկին դատավարության ընթացքում դատախազներից մեկը հայտարարեց՝ «Դե դա այն ժամանկվա վեց դատախազի տեսակետն էր, որ պետք է այդ հոդվածը չկիրառվի, հիմա էլ մենք ենք այստեղ դատախազներ ու համարում ենք, որ պետք է կիրառվի»։
Այսինքն, մեր դատախազությունը նախ հաշվի չի առնում, որ ըստ Սահմանդրության, դատախազությունը միասնական համակարգ է, ու դատախազները հանդես չեն գալիս անձամբ իրենց անունից, նրանք ներկայացնում են դատախազությունը, իսկ ավելի մեծ հաշվով Հայաստանի Հանրապետությունը։ Անձի ճակատագիրը չի կարող կախված լինել այն բանից, թե տվյալ դեպքում տվյալ պահին դատարանում դատախազներից ո՞ր մեկն է մեղադրանքը ներկայացնում կամ կալանավորման հետ կապված պահանջ ներկայացնում։ Անձի ճակատագիրը չպետք է կախված լինի այն բանից, թե քրեական գործով նախաքննության նկատմամբ վերահսկողությունը ո՞ր դատախազն է իրականացնում։ Էս աստիճանի սուբյեկտիվ չպետք է լինի անձի նկատմամբ մոտեցումը։ Ես ցավում եմ, որ մենք դա պետք է ապացուցեինք դատախազությանը, ավելի շատ ցավում եմ, որ փաստորեն անգամ վերաքննիչ դատարանին չկարողացանք սա բացատրել»,-ասաց նա։
Ալումյանի խոսքով, Քոչարյանի գործի նկատմամբ այսօր երկակի ստանդարտներ են գործածվում, նա նաև հիշեցրեց, որ 2009-ին յոթ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման ներքո ստորագրած վեց դատախազներից մեկը՝ Լիլիթ Թադևոսյանն այսօր Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ։
«Կամ մեկ այլ փաստ։ Ուրեմն մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն հանգամանքը, որ պարոն Քոչարյանը մինչև մարտի 1-ի իրադարձությունները ԵՊՀ-ում ուսանողների առջև հանդես գալուց ասել է՝ «իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ կամ սպասել, որ ցույցերմ իրենք իրենցով կդադարեն, կամ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակով»։ Սա դրված է մեղադրանքի կենտրոնական հիմքում։ Բայց հարց է առաջանում, այստեղ ի՞նչ կար մեղսագրելու, կա՞ր արդյոք երրորդ տարբերակ, որի մասին պարոն Քոչարյանը չի հայտնել։ Ցանկացած երկրում ցանկացած ժամանակ հասկանալի է, որ կա ցույցերի մարման երկու եղանակ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ իր հայտարարության ու Քոչարյանի գրքում նկարագրության տարբերությունների մասին
- Փաստաբան. Հստակ ասել, թե մարտի 1-ին Քոչարյանը կլինի կալանքի տակ, հնարավոր չէ
- Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
- Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
- Հայկ Ալումյան. 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա
- Ռուբեն Սահակյան. Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին