Կնախընտրեի, որ ծրագրում ավելի շատ թվային թիրախներ լինեին. Բաբկեն Թունյան
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Աղազարյանն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։
«Ես կօգնեմ բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, հանձնաժողովի գործունեության շրջանակներում։ Հասկանում եմ, որ պետք է լինեմ կարգապահ ու հաշվետու քաղաքական թիմի առաջ։ Տնտեսական հեղափոխությունը շատերը պատկերացնում են արտառոց մի բան։ Իմ պատկերացմամբ, տնտեսական հեղափոխության կոնտեքստում ամենակարևոր դրսևորումներից մեկն այն է, որ մենք կարող ենք ասել՝ այժմ կոռուպցիան գլխատված է», - նշեց Հ. Աղազարյանը։
Այնուհետև հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց կառավարության ծրագրին վերաբերող հարցերին, մասնավորապես, որ այնտեղ թվերը քիչ են. «Համաձայն եմ, թվերը քիչ են, միգուցե այդպիսի հստակ չափանիշ էլ չկա, քանի թիվ պետք է լինի։ Ես ավելի կնախընտրեի, որ մի քիչ ավելի շատ թվային թիրախներ լիեին, բայց եղած թիրախներն էլ ամենաառանցքայիններից էին, օրինակ ՀՆԱ-ի տարեկան առնվազն 5 տոկոս աճը այն ամենակարևոր ուղենիշային ցուցանիշներից է։ Այնտեղ կա նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ և արտահանման կշիռը, որոնք նույնպես կարևոր ցուցանիշներ են։ Բացի սա՝ մենք նախընտրական ծրագրից մնացած թվային թիրախներ ունենք, աղքատության կրճատում՝10 տոկոսային կետով, և գործազրկության կրճատում՝ 5 տոկոսով։ Այս ամբողջ համախումբը եթե նայում ենք, այն բավարար է, որպեսզի հինգ տարի հետո հասարակությունը հասկանա՝ մեր առջև դրած խնդիրները կատարել են, թե ոչ»։
Թունյանի խոսքով՝ կառավարության ծրագրերի դերը ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել. «Մենք ունեցել ենք կառավարության շատ լավ ծրագրեր, անգամ նավահանգիստ կառուցելու վերաբերյալ, բայց հետո ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք։ Շատ բաներ ավելի շատ կապված են մեր աշխատանքից»։
Նրա կարծիքով՝ այս ծրագիրը իրատեսական է և մի քիչ զգուշավեր. «Իմ անձնական տեսակետն եմ ասում՝ կարելի է մի քիչ ավելի համարձակ բաների գնալ։ Օրինակ ինձ համար նույն տնտեսական աճի թիրախը կարող էր ավելի բարձր լինել։ Բայց մյուս կողմից էլ ավելի լավ է թիրախն ավելի ցածր դնենք, հետո ավելիին հասնենք»։
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում գյուղնախարարության միավորումը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, նա պատասխանեց. «Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, զուտ որպես տնտեսագետ, սխալ եմ համարում այդ միացումը, բայց ինչպիսի կառուցվածք էլ քննարկվի, համոզված եմ, որ միշտ կլինեն ինչ-որ տարաձայնություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Բագրատյանը ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ
- Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ
- Կառավարության ծրագիրը ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան