Գերմանիայում չեն վաճառվել Հիտլերի նկարները
Հինգ նկար, որոնք ենթադրվում է, որ պատկանում են Ադոլֆ Հիտլերի վրձնին, բավարական Նյուրենբերգ քաղաքում Weidler աճուրդում չեն գտել գնորդներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրում է Nuernberger Nachrichten-ը։ Այդ նկարների նախնական գինը եղել է 19-45 հազար եվրո։ Անհայտ են պատճառները, թե ինչու որևէ մեկը չի ցանկացել գնել այդ նկարները, բայց, ինչպես գրում է է թերթը, գնորդներին կարող էր վախեցնել լոտերի բարձր գինը։
Նախապես ծրագրված է եղել աճուրդում ներկայացնել նացիստական բռնապետի 30 նկար, բայց աճուրդից օրեր առաջ Նյուրենբերգի դատախազությունը աճուրդային տնից առգրավել են 63 նկար, որոնք վերագրվում են Ադոլֆ Հիտլերին։ Պատճառն այն է եղել, որ նկարների իսկությունը կասկածի տակ է եղել։ Թերթը գրում է, որ դատախազությունը մտադիր է հետաքննություն իրականացնել «խարդախությամբ փաստաթղթեր կեղծելու փորձ կատարելու մեջ» կասկածանքով:
Աճուրդում վաճառվել է սեղան և ծաղկաման, որոնք ենթադրվում է, որ ինչ-որ ժամանակ պատկանել են Հիտլերին։ Դրանք վաճառվել են 630 և 5,5 հազար եվրոյով։
Հայտնի է, որ 1907 թվականին նացիստական ապագա բռնապետի՝ Վիեննայում արվեստի ակադեմիային կից գեղարվեստական դպրոցն ընդունվելու փորձերը ձախողել էին։