Զոհրաբյանն ահազանգում է` Շտապ օգնությունը մարդկանց հիվանդանոցներ չի տեղափոխում
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգեր է ստացել այն մասին, որ Շտապ օգնությունը հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:
«Ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են Շտապ օգնություն, ծառայությունը գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերծանրաբեռնված են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, զանգահարեցի մի քանի հիվանդանոց, պարզվեց, որ ճիշտ է, գերահագեցված են, հատկապես վեջին ժամանակներում շնչառական հիվանդություններով բարդացումներ կան և հիվանդանոցները գերհագեցված են։ Սա ուղղակի շոկ է»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը հանձանաժողովի նիստից դիմեց առողջապահության նախարարին. «Վստահ եմ՝ նախարարը տեղյակ է, որ հիվանդանոցները հրաժարվում են ընդունել ծառայության կանչերով եկած հիվանդներին։ Ասում են՝ զանգահարեք հիվանդանոց, թող հիվանադանոցը տա երաշխավորություն, որ կընդունի հիվանդին, և մենք ձեզ կտեղափոխենք։ Սա ընդունեք որպես ահազանգ, հույս ունեմ, որ օրվա վերջում կստանանք հստակ արձագանք»։
Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրին տեղյակ է, և հորդորեց քայլեր ձեռնարկել դրա լուծման ուղղությամբ: Իմ ողջ գիտակցական գործունեության ընթացքում այսպիսի երևույթ չեմ տեսել։ Այսօր գրավոր դիմելու եմ նաև վարչապետին»։
Նշենք, որ panorama.am-ը շտապօգնությունների հարցով դիմել էր ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանին։ Մենք ևս սպասում ենք պատասխանի։