Ռուբինյանը համաձայն չէ քննադատությանը, թե արտաքին քաղաքականության հատվածը բազմավեկտոր չէ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած առաջին նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։
Իգիթյանն իր խոսքում նշեց, որ իրենք պատրաստվում են սերտ կապեր ունենալ կառավարության հետ, հանդիպումներ ունենալ դեսպանների հետ. «Հանձնաժողովում ուժեղ կազմ եմ տեսնում, և կարծում եմ, որ մենք միասին լավ կաշխատենք»։
Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց Սիրիա ուղարկված խմբի վերաբերյալ հարցերին. «Սիրիա զորք չի ուղարկվել, այլ՝ մասնագետների խումբ։ ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա»։
Անդրադառնալով կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածին՝ մասնավորապես բազմավեկտոր չլինելու հարցին, Ռուբինյանն ասաց. «Համաձայն չեմ այն քննադատության հետ, թե բազմավեկտոր չէ, եթե նայեք ծրագիրը, հստակ կերևա, որ կան մի շարք կարևոր ուղղություններ, որոնք առաջնահերթություն են և տարբեր են։ Չեմ կարծում, որ կառավարության ծրագրում հատկապես արտաքին քաղաքականության մասը պետք է շատ դետալային լինի, ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական ուղղությունները, ինչն էլ արված է»։
Հարակից հրապարակումներ`
- Կնախընտրեի, որ ծրագրում ավելի շատ թվային թիրախներ լինեին. Բաբկեն Թունյան
- Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ
- Կառավարության ծրագիրը ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին