Հայաստանում 2018 թ-ին արևային էներգիայի արտադրությունն աճել է 12.8 անգամ
2018 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 776.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թ-ի համեմատ աճել է 0.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ վիճակագրության՝ նախորդ տարի ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 17.5%-ով և կազմել 3 մլրդ 375.6 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 31%-ով՝ կազմելով 40.1 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 2.2%-ով՝ կազմելով 2 318.2 մլն կՎտ ժամ։
Նշենք նաև, որ 2018թ-ին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 5.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.8 անգամ:
Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 2 076.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.7%-ով:
Հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 9.5%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին