Անթիլիասում կանցկացվի հայ մամուլին նվիրված համահայկական համաժողով
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2019-ը հռչակել է Հայ մամուլի տարի։ Այդ առթիով Կիլիկիո կաթողիկոսարանը հուլիսի 2-4-ը Անթիլիասի Մայրավանքում կազմակերպելու է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողով։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։
Համաժողովն ունենալու է համահայկական բնույթ, դրան պետք է մասնակցեն Հայաստանում, Արցախում, Սփյուռքում գործող մամուլի գլխավոր խմբագիրներ և մամուլի գործիչներ։
Համաժողովին քննարկվելու են հայկական լրատվադաշտում այսօր առկա մարտահրավերները, համագործակցության ուղիները, արդիական մեդոթները, տեղեկատվական անվտանգության խնդիրները, ապատեղակատվության հարուցած դժվարությունները, միջազգային հանրային կարծիքի ձևավորմանը նպաստող գործնական աշխատանքները և այլ հարցեր։