Թանդիլյան. Կառավարության այս փաստաթուղթը չի պատասխանում ինչպես, երբ և որքանով հարցերին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով՝ կառավարության ծրագրում բացթողումներ կան։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ այն որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության ընկալմանը։
«Վաղը ծավալվող քննարկմանը կներկայացնեմ այն մտահոգությունները, որ ունեմ ծրագրի հետ կապված, մասնավորապես, այն ռեֆորմները, որոնք ընթացքի մեջ են, բայց որևէ կերպ անդրադարձ չկա ծրագրում՝ արդյոք դրանք չե՞ն արվելու, և այն խոստումները, որոնցով եկել են իշխանության՝ ներառված չեն ծրագրում. Դա ի՞նչ է նշանակում»,- նշեց Թանդիլյանը։
Պատգամավորի խոսքով՝ կառավարության այս փաստաթուղթը չի պատասխանում ինչպես, երբ և որքանով հարցերին. «Ով չգիտի, որ գործազրկությունը պետք է կրճատել, ով չգիտի, որ աղքատությունը պետք է նվազեցնել, սա ի՞նչ է, բարի ցանկությու՞ն, թե՞ ծրագիր։ Պետք է ռազմավարություն՝ յուրաքանչյուր տարվա համար»։
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի նախագիծն Ազգային ժողովը կքննարկի վաղվա նիստում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյանը համաձայն չէ քննադատությանը, թե արտաքին քաղաքականության հատվածը բազմավեկտոր չէ
- Կնախընտրեի, որ ծրագրում ավելի շատ թվային թիրախներ լինեին. Բաբկեն Թունյան
- Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ
- Կառավարության ծրագիրը ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Փաշինյան. Կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր հայեցակարգային պատկերացումներին
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան