Գրիգորի Կարասին. Ռուսաստանը փաստացի Հայաստանին գազը մատակարարում է զեղչով
«Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններն ընդգրկում են բոլոր ոլորտները և չեն սահմանափակվում ռուսական գազի մատակարարման գնագոյացմամբ»,-ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարվազրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նշել է, որ համաշխարհային գների համեմատ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է «արտոնյալ պայմաններով»։
Կարասինը հիշեցրել է, որ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է 2018-ի դեկտեմբերի 31-ին, 2019-ի համար կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանին գազ մատակարարվում է 1000 խմ-ն 165 դոլարով։
«Պետք է ընդգծել, որ ռուսական արտահանողը չի փոփոխել հաշվարկը կապված կալորիականության հետ (մեր կողմից մատակարարվող գազը տարբերվում է բարձր ջերմային հզորությամբ)։ Դա էլ իր հերթին ենթադրում է հավելյալ առևտրային զեղչ, որն արտացոլում է երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները։ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը՝ մոտ 2 մլրդ խմ) ամբողջությամբ բավարարում է հանրապետության սպառումը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
- Գազի սակագինը պետք չէ կապել «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ ստուգումների հետ. Դավիթ Անանյան
- Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան
- Հայ-ռուսական հարաբերությունների առաջին փորձաքարը լինելու է գազի սակագինը. քաղաքագետ
- Մինչև բանակցությունների ավարտը գազի սակագինը կպահպանվի. Գարեգին Բաղրամյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում