Քոչարյանը մենակ է խցում. Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը այցելել է նախկին նախագահին և կապի մեջ է մտել փաստաբանների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ պայմաններում էր պահվում Ռոբերտ Քոչարյանը և արդյոք բողոքներ չունի՞, նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանը մենակ է խցում։ «Երևան» ՔԿՀ-ի մենախցերը փոքր են, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների վերաբերմունքից նա բողոքներ չունի»։
Թաթոյանն ասաց, որ հանդիպել է գրեթե մեկ ամիս առաջ՝ իր նախաձեռնությամբ։
Թաթոյանը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հարազատների հետ տեսակցելու արգելք ուներ, սակայն նաև իրենց միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել նրա հետ։
Մեկ այլ հարցի, թե Քոչարյանը կարո՞ղ է համարվել քաղաքական բանտարկյալ, Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ այն իրավական լիազորություններով, որ կարողանա այս հարցին գնահատական տալ, հետևաբար այս մասին գիտեն թե փաստաբանները, թե պարոն Քոչարյանը։ ՄԻՊ-ը չի կարող գնահատականներ տալ մեղադրանքին»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Անձի ճակատագիրը չպետք է կախված լինի վերահսկող դատախազից
- Ալումյանը՝ իր հայտարարության ու Քոչարյանի գրքում նկարագրության տարբերությունների մասին
- Փաստաբան. Հստակ ասել, թե մարտի 1-ին Քոչարյանը կլինի կալանքի տակ, հնարավոր չէ
- Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
- Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
- Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
- Ալումյան. Քոչարյանը ելույթով հանդես կգա վաղվա նիստին