Եվրատեսիլում Ուկրաինային կարող է ներկայացնել ռուս Յուլիա Յուրինան
YUKO խմբի մենակատար, ռուս Յուլիա Յուրինան հնարավոր է ներկայացնի Ուկրաինան Իսրայելում կայանալիք Եվրատեսիլ-2019-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստի»-ից։
Ուկրաինայի Եվրատեսիլի մասնակցի ընտրության կայքում ասվում է, որ ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկությամբ YUKO խումբն անցել է եզրափակիչ։
Ինչպես հաղորդել է NewsOne հեռուստաալիքը, Յուրինան ասել է, թե ինչու է հանդես եկել Ռուսաստանում. «Ես ՌԴ քաղաքացի եմ»։
Նշվում է, որ YUKO-ն ուկրաինական խումբ է, որը համատեղում է ժողովրդական բանահյուսությունն ու ժամանակակից երաժշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին