Սաակաշվիլին որոշել է Վրաստանում իշխանափոխություն անել արտագաղթածների միջոցով
Բելգիայի Լիեժ քաղաքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դեռևս չի տեսնում Վրաստան վերադառնալու նախադրյալները: Այս մասին տեղեկանում ենք Vesti-ից։
«Այսօր իրավիճակը պատրաստ չէ, բայց մենք պետք է նախապատրաստենք այն առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Հնարավոր չէ հեռվից նայել, թե ինչպես է քո երկիրը քանդվում»,-ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքերով, նա մտադիր է փոխել երկրի ղեկավարությունը խաղաղ ճանապարհով, որի համար նախ պետք է Վրաստան վերադառնան 1-ից 1.5 միլիոն քաղաքացիներ, ովքեր տարբեր պատճառներով հեռացել են հայրենիքից: Անհրաժեշտ է նաև Վրաստանի քաղաքացիություն տալ բոլոր նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում ու ծնունդով վրացի են։
Վրաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ, մինչև Սաակաշվիլի ու միգրանտների հանդիպման մեկնարկը, Վրաստանի նախկին նախագահի աջակիցների ու ընդդիմախոսների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան