Սերգեյ Բագրատյանը ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին նիստ է անցկացնում։ Նիստի օրակարգում ընդգրկված է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։
«Շատ ուրախ եմ, որ պարոն Բագրատյանն է այդ թեկնածուն։ Նա երկար տարիների փորձ ունի թե տեղական ինքնակառավարման մարմիններում, թե ԱԺ-ում աշխատանքի։ Վստահ եմ, որ այդ փորձը կօգագործենք մեր առաջիկա աշխատանքի մեջ»,- նշեց Կարապետյանը։
Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ընդդիմությունից
- «Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա». ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում
- Անի Սամսոնյանը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ