Զինվորին ծնողական քաղցր պետք չի՞
Ընթերցողից նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Մ. գյուղի Ն զորամասում «տուշոնկի» թեմայով։ Զինվորների երդմնակալությունից հետո, ըստ նամակի, զինվորներին չի հասել ծնողների բերած քաղցրավենիքը։
Ընդ որում՝ եթե համարենք անգամ, որ զինվորները ստանում են իրենց բաժին «քաղցրը» պետությունից այնքան, որ ծնողականը ավելորդ կամ արգելված է, այդպիսի տեղեկացում չի եղել։
«Նրանց ասել էին թողեք ճաշարանում առավոտյան կվերցնեք: Իսկ առավոտյան դրանք անհետացել էին: Շատ ցավալի է, ծնողները վախենում են բողոքել: Միթե մարդկանց դաս չի լինում տուշոնկաների արարքից հետո»։
Նշենք, որ panorama.am-ի լուսանկարը ուղիղ կապ չունի դեպքի հետ։ Իսկ տեղանունը, առանց աղբյուրի, կարող ենք հայտնել ՊՆ-ին՝ եթե իհարկե դեպքով հետաքրքրվի։