Մահացել է Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսը
82 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Գորդոն Բենքսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գորդոնի մահվան լուրը հայտնել են ընտանիքի անդամները:
Բենքսը հանդես է եկել «Լեսթերի» և «Սթոք Սիթիի» կազմում՝ երկու անգամ նվաճելով Անգլիական լիգայի գավաթը: Անգլիայի հավաքականում անցկացրել է 73 հանդիպում, 1966 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից, Բենքսը վեց անգամ ճանաչել է տարվա լավագույն դարպասապահ:
Նշվում է նաև, որ Ֆուտբոլի միջազգային պատմության ու վիճակագրության ֆեդերացիայի կողմից անգլիացին ճանաչվել է 20-րդ դարի երկրորդ լավագույն դարպասապահը: Առաջինը խորհրդային լեգենդար դարպասապահ Լև Յաշինն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան