Հալեպում պատերազմից հետո բացվել է առաջին ավտոդպրոցը
Սիրիական Հալեպ քաղաքում պատերազմից հետո բացվել է առաջին ավտոդպրոցը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ` թեպետ այն մասնավոր է, բայց պետությունն ակտիվորեն օգնում է, քանի որ հետաքրքրված է, որ երիտասարդ սիրիացիները հետևեն և իմանան ճանապարհատրանսպորտային կանոնները։
Ավտոդպրոցի տնօրեն Ասմիր Նավային պատմել է, որ պետությունը սուբսիդավորում է իրենց աշխատանքը, տալիս է բենզին ուսումնական մեքենաների համար, խոստացել է մոտ ժամանակները վարժանքների նոր տարածք տրամադրել։
Նա ասել է, որ մինչև պատերազմը դպրոցն ունեցել է իր շենքը, ուսումնա-վարժական հարթակը, 20 մեքենա, որից կարողացել են փրկել միայն ութը, որով էլ այժմ աշխատում են։ Հետաքրքիրն այն է, որ սովորեցնողների 70 տոկոսը կանայք են։
Մինչև պատերազմը Սիրիայում ավտոդպրոցներում սովորելը պարտադիր չէր, շատերը ինքնուրույն էին սովորել մեքենա վարել։ Բայց պետությունը պատերազմի ավարտից հետո օրենք է ընդունել, որի համաձայն պարտադիր է, որ մարդիկ սովորեն ավտոդպրոցներում՝ հույս ունենալով ապագայում փոխել տեղի վարորդների սովորությունները, որոնք բնորոշ են Մերձավոր Արևելքի երկրներից շատերին։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս. Երբեմնի ծաղկուն գաղութից մնացել է 14-15 հազար հալեպահայ
- Սիրիայի քրիստոնյաները Դամասկոսում և Հալեպում նշել են Սուրբ ծնունդը
- Հալեպում պատերազմից հետո վերականգնվել է շուրջ 130 դպրոց
- Հայաստանն այսօր աշխարհին է ներկայանում որպես հուսալի և վստահելի գործընկեր. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
- Հալեպում ավելի քան 20 հազար մարդ վերադարձել են իրենց տները
- Հալեպում Հայաստան|ի գլխավոր հյուպատոսությունը վերադարձել է իր նստավայր
- Հալեպում նշել են Սուրբ Ծննդյան ու աստվածահայտնության տոնը
- Հալեպում «Պատերազմը՝ երեխաների աչքերով» ցուցահանդես է բացվել
- Հալեպում վերաբացվել է պատմական Խան Ալ-Շունէ շուկան
- Նալբանդյան. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակն է, որը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը
- Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը
- Հալեպում վերականգնվել է արևային մարտկոցների արտադրությունը
- Հալեպում արդեն գործում է աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան
- Հալեպում վերականգնվում է «Խան Ալ-Շունէ» շուկան և «Սէպիլի պարտէզ»-ը. «Արևելք»
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին