Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն
Ամերիկացի լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն ԴՆԹ անալիզ անցկացնելու համար։ life.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Sun-ը։
Նման պահանջ է առաջացել «Սանդենս» կինոփառատանում «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո։ Այն պատմում է երկու տղամարդու մասին, որոնք պատմում են, որ երեխա ժամանակ Մայքլ Ջեքսոնի կողմից դարձել են սեռական բռնության զոհ։ Այժմ տուժածները պահանջում են երգչի մարմնի արտաշիրիում՝ ԴՆԹ նմուշները համեմատելու համար:
Ավելի վաղ Ջեքսոնի ընտանիքը սուր քննադատել էր «Լքելով Նևերլենդը» ֆիլմը՝ հայտարարելով, որ այն ստեղծողներին չի հետաքրքրել ճշմարտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը
- Մայքլ Ջեքսոնի ժառանգներին զայրացրել է աստղի մասին նոր ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին