Հումանիտար ակազերծման կենտրոնի տնօրենը կմեկնի Սիրիա
«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով:
ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրենը նաև կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Սիրիայում՝ «օրենքի տառին համապատասխան»
- Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները
- Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին
- Սասնա Ծռեր. Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում