Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ. վարչապետ
«Հայկական կողմը միշտ էլ ասել է, որ Արցախի հարցի կարգավորումը պատկերացնում է խաղաղ ճանապարհով, ինչը չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ, ցավոք սրտի, Ադրբեջանում առավել մեծ արձանագրումն այն է, որ հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին։
Փաշինյանի կարծիքով՝ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի. «Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր ագրեսիվ հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը, բայց դա չի նշանակում, որ որևէ ագրեսիվության կամ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում»։
Աբովյանը հետաքրքրվեց նաև «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզից։
«Ասվում է՝ «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության», չի ասվում ժողովրդին, ասվում է՝ ժողովուրդներին: Հետևաբար, եթե մի երկրում կառավարությունը չի նախապատրաստում ժողովրդին խաղաղության, ապա հակամարտության կամ բանակցության մյուս կողմ հանդիսացող մյուս երկրում կառավարությունը չի կարող ժողովրդին նախապատրաստել խաղաղության։ Այսինքն՝ մենք նախկինում ասել ենք, որ մենք իրավիճակին լինելու ենք համարժեք։ Սա չի կարող միակողմանի շարժում լինել. եթե մեր հարևանը իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար մեր արձագանքը պետք է լինի համարժեք։ Հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Տարածք՝ խաղաղության դիմաց, կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»
- Խոսել խաղաղության մասին, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը. Մնացականյան
- «1998-ի Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության»
- Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին. Մ. Գրիգորյան
- Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ․ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է
- Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան