Նախկին պաշտոնյանները կզբաղվեն փաստաբանությամբ, նախկին փաստաբանները՝ քաղաքականությամբ
Վերջին երեք ամիսների ընթացքում տասը մասնագետ վերականգնել է փաստաբանի արտոնագիրը։ Նրանցից շատերը նախկին պաշտոնյաներ են։ Գործը կորցնելուց հետո որոշել են աշխատել իրենց մասնագիտությամբ։
Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Փաստաբանների պալատից հայտնեցին, որ այս տարվա փետրվարի անցած տասը օրերի ընթացքում արտոնագիրը վերականգնել կամ տրամադրվել է չորս մասնագետի։
Նրանցից մեկը ՀՀԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարած Արփինե Հովհաննիսյանն է։ Նա արդարադատության նախկին նախարարն էր, ԱԺ նախկին փոխնախագահը։
Փաստաբանական գործունեության արտոնագիր է ստացել նաև Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։ Նա քննչական կոմիտեի նախկին փոխնախագահն էր։
Արտոնագիր ստացած Բարսեղ Ներկարարյանը Հարկադիր կատարման ծառայությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետը։
Դեկտեմբերից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում փաստաբանական գործունեության արտոնագրերը վերականգնել կամ ստացել են նաև Ալեքսանդր Հարությունյանը, Դավիթ Հոբոսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արմեն Օրդականյանը, Գոհար Ղուկասյանը, Դիանա Վարդանյանը և Հովհաննես Մալխասյանը։
Panorama.am-ին Փաստաբանների պալատից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նույն ժամանակահատվածում 26 փաստաբանաի արտոնագիր է կասեցվել, ևս երկուսինը դադարեցվել։
Նրանցից շատերը քաղաքականությամբ են զբաղվում, ոմանք էլ պատգամավոր են ընտրվել։
Պատգամավորական մանդատ են ստացել փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը,
Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Սուրեն Գրիգորյանը, Արթուր Դավթյանը,
Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը։
Ի դեպ կասեցվել է նաև Զարուհի Մեժլումյանի փաստաբանական գործունեության արտոնագիրն իր դիմումի հիման վրա։ Նա նշել է, պետական ծառայության է անցել։
Դադարեցվելեն փաստաբաններ Արթուր Կարապետյանի և Էլինա Բաղդասարյանի արտոնագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Կասեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը
- Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են