Ֆուտբոլիստ Սալայի մահվան պատճառը
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան մահացել է կրծքավանդակի և գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ մարզիկի մահվան պատճառը մասնագետները պարզել են դիահերձումից հետո։ 28-ամյա արգենտինացու անձը պարզել են մատնահետքերով։ Այժմ մասնագետները պատրաստում են ինքնաթիռի աղետի պատճառի կարճ զեկույց, իսկ 6-12 ամսից կներկայացնեն մանրամասն զեկույց։
Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 21-ին ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։ Փետրվարի 4-ին Լա Մանշի նեղուցում կործանված ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերվել էր մեկ մարմին, որը ջրից հանվել էր փետրվարի 7-ին։
Նույնականացումից պարզվել է, որ դա Սալան է։ Օդաչուի մարմինը դեռ չի հայտնաբերվել
Հարակից հրապարակումներ`
- Սալայի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ. «Հիմա կարող ենք հրաժեշտ տալ Էմիլիանոյին»
- Գտնվել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մարմինը
- Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի հետքերով. Մեկ մարմին հանվել է ջրից
- Լա Մանշում գտել են ֆուտբոլիստ Սալայի ինքնաթիռի մնացորդները
- Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ
- Սալայի հարազատները գումար են հավաքում` որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով
- Մեսսին, Իգուաինը, Մատյուիդին և ավելի քան 50 հազար մարդ խնդրում են վերսկսկել Սալայի որոնումները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան