Հակասեմիտիզմը տարածվում է թույնի պես
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները Փարիզում և Էսոնում հրեաների դեմ ուղղված մի քանի ակցիաներից հետո հայտարարել է, որ Ֆրանսիայում հակասեմիտիզմը՝ ազգային ու կրոնական անհանդուրժողությունը հրեաների նկատմամբ, աճել է 74 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք Le Figaro-ից:
«Հակասեմիտիզմը տարածվում է թույնի պես», - ասել է Քրիստոֆ Կաստաները։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հրեաների դեմ գործողությունների թիվը 2017 թվականին 311 դեպքից ավելացել է ու 2018թ.-ին կազմել է 541:
Հարակից հրապարակումներ`
- Ռիմա Վարժապետյան. Անհասկանալի է՝ ինչու ՄԱԿ-ի ներկայացուցիչները չմասնակցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցառմանը
- Հոլոքոստի հիշատակման օրն է․ արդյո՞ք այն մոռացվում է