«Ժամանակ». Թանկանալու են նաև հացամթերքները, իսկ կառավարությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա:
Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են նաև այլ հացամթերքները, որը հիմնականում ազդում է աղքատ խավի վրա, որը առավել շատ է հացամթերք օգտագործում: Մինչդեռ կառավարությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան