Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում փակել ֆեյսբուքը՝ հայերի պատճառով
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է փակել սոցիալական ցանցերը, որպեսզի կանխվի արտերկրից Ադրբեջանին ուղղված վիրավորանքներն ու ստեղծել ազգային սոցիալական ցանց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։
Գուլիևը կարծում է, որ այս քայլը կարող է վերացնել գաղափարական սադրանքներն ու ահաբեկչությունները, ապահովել տեղեկատվական անվտանգությունը։
Պատգամավորի կարծում է, որ Ադրբեջանը, որը պատերազմական վիճակում է գտնվում Հայաստանի հետ, իրավունք ունի փակել օտարերկրյա սոցիալական ցանցերը։
«Մենք երկիր ենք, որն ապրում է հայերի հետ պատերազմի պայմաններում։ Բացառված չէ, որ Ադրբեջանին վարկաբեկելու գործում կա նաև հայկական հետք։ Այդ իսկ պատճառով էլ, քանի դեռ չի ավարտվել պատերազմը, քանի դեռ մենք ենթարկվում ենք գաղափարական սադրանքների ու ահաբեկչության, պետք է հրաժարվենք միջազգային սոցիալական ցանցերից։ Սրա փոխարեն մենք կարող ենք ստեղծել մեր սոցիալական ցանցը։ Ով ուզում է մեզ հետ հարաբերությունները կարգավորել, թող մտնի մեր սոցցանց»,-ասել է Գուլիևը։