
Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում բոլորս կետ առ կետ կարդացել ենք ծրագիրը, և կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով, ցանկություններով լի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:
«Չեմ թաքցնում, որ կան 2-3 դրույթներ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Թույլ տվեք, որ դա մեր ելույթներում ասենք»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն դրական է գնահատում կառավարության ծրագիրը և խմբակցությունը կողմ է քվեարկելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.«Եղել է քաղաքական հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»:
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն այսօր կառավարության ծրագրում բացակայում է։ Այսինքն՝ այնտեղ որևէ թիվ, մեխանիզմ նշված չէ:
Դիտարկմանը՝ ներդրումների համար հիմք չի՞ տեսնում, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ հենց այնպես ներդրում չի կարող լինել. «Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխել, ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում: Մերը պետք ավելի լավ լինի, շահույթն ավելի մեծ, որ ներդրողները գան Հայաստան»։
Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց՝ եթե քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա աղբյուրները, որոնք բացակայում են կառավարության ծրագրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին