«Գրեմմի» ժամանակ ռեփեր Դրեյքի բարձրախոսը քննադատության համար անջատել են
Անցած գիշեր կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Ռեփեր Դրեյքը մրցանակի է արժանացել God’s Plan երգի համար։ mk.ru-ն գրում է, որ մրցանակի հանձնման ժամանակ երաժիշտը սկսել է քննադատել մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Նա հայտարարել է, որ «սա բիզնես է, որտեղ ամեն ինչ կախված է մի խումբ մարդկանցից», որոնք ոչ միշտ կարող են հասկանալ, թե ինչ է ուզում հասարակության հասցնել «հասարակ տղա-խառնածինը»։
Դրանից հետո իբրև պատահաբար Դրեյքի բարձրախոսն անջատվում է, իսկ հեռարձակման ժամանակ գովազդ է միացվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան