Ալ Պաչինոն և Ռոբերտ Դե Նիրոն կերիտասարդանան
Դերասաններ Ալ Պաչինոն և Ռոբերտ Դե Նիրոն համակարգչային տեխնոլոգիայի միջոցով կերիտասարդանան Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է նկարահանող խմբի անդամներից մեկ՝ մոնտաժի մասնագետ Թելմա Շունմեյկերը։
Նրա խոսքով, ֆիլմի առաջին կեսը լինելու է երիտասարդացած դերասաններով։
«Մենք դրա համար օգտագործել ենք Industrial Light and Magic ընկերության տեխնոլոգիան»,- ասել է Թ. Շունմեյկերը։
Նա նշել է, որ նկարահանող խումբը հասկանում է ռիսկի աստիճանը, քանի որ տեխնոլոգիան կատարյալ չէ և թանկ է։ Ներկա պահին երիտասարդացած դերասաններով կադրերը վերջնական արդյունքով որևէ մեկը չի տեսել։
Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռ անհայտ է։ Ֆիլմի սյուժեն հիմնված է Չարլզ Բրանդտի «Լսել եմ՝ տուն եք ներկում» գրքի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան