Չժան Իմոուի «Մեկ վայրկյան» ֆիլմը հանել են Բեռլինի կինոփառատոնի ծրագրից
Չինացի կինոռեժիսոր Չժան Իմոուի «Մեկ վայրկյան» ֆիլմը, որի ցուցադրությունը նախատեսված էր Բեռլինի կինոփառատոնի շրջանակում, հանվել է ծրագրից։ kulturomania.ru-ն գրում է, որ Weibo սոցկայքում ֆիլմի պաշտոնական էջի համաձայն, Բեռլինարե-2019-ի ծրագրից հեռացվել է «Մեկ վայրկյանը» տեխնիկական խնդրի պատճառով։
Չժան Իմոուի ֆիլմը պատմում է Չինաստանում «մշակութային հեղափոխության» մասին, երբ Մաո Ցզեդունի ղեկավարության ներքո երկրում մի շարք արշավներ էին իրականացվել, որի նպատակն էր վարկաբեկել քաղաքական ընդդիմությանը։ Ֆիլմի Huanxi Media Group ներկայացուցիչ ընկերությունը չի մեկնաբանել Բեռլինում ֆիլմի ցուցադրության չեղարկումը։
Հայտնի է, որ կինոփառատոնի ծրագրերից հանվել է նաև չինական «Լավագույն օրեր» ֆիլմը։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
- Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված է 23 ֆիլմ
- Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Ժուլիետ Բինոշը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան