Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները՝ նոր խմբագրությամբ և դիզայնով
Ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները վերահրատարակվել են և հանրությանը ներկայացվել նոր խմբագրությամբ և դիզայնով:
«Էդիթ Պրինտ» հրատարակաչությունից մանրամասնում են, որ ‹‹Ռոդենի ձմեռը›› և ‹‹Արտագաղթած կարոտ›› գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելել, ուստի որոշվել է ժողովածուներին թարմ շունչ հաղորդել:
‹‹Ռոդենի ձմեռը›› Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է՝ ‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ›› ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, ‹‹մութ ու ցուրտ տարիները››, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Ըստ աղբյուրի, գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված ‹‹ճիշտ›› բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։
Իսկ ‹‹Արտագաղթած կարոտ›› էսսեների և պատմվածքների ժողովածուն նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...
Երկու գրքերում էլ առկա են հավելվածներ, որոնցում հեղինակը ներառել է բանաստեղծություններ, «որոնք սիրվել են ու տարածված են ընթերցողների շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սամվելյան. Գիրքը առօրյայից կտրելու հզոր ուժ ունի, պիտի տրվել այդ գեղեցիկ ուժի ներգործությանը
- Ինչ է կարդում Երևանը