Հայաստանը Սիրիայում՝ «օրենքի տառին համապատասխան»
Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը Սիրիայում իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Այս մասին այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Հայաստանից 83 հոգանոց անվտանգություն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը Սիրիա գործուղելուն:
«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ընդգծեց նախարարը:
Դավիթ Տոնոյանը նաև ասաց՝ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե նաև ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան. «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»:
Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով , փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ամենառիսկային իրավիճակը կախված է հայ մասնագետների անվտանգության հետ. Արաբագետ
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում