Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել
Փետրվարի 8-ին Քուվեյթ Սիթի քաղաքում մեկնարկած «Ամիրի անվան 8-րդ մրցաշարին» մասնակցում են ավելի քան 15 երկիր:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանը ներկայացրել են հրացան ձևի մարզիկ Հրաչ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) և ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան):
Ստորև ներկայացված են նրանց հորիզոնականները.
1)Հրաչ Բաբայան , 10մ, 60 կրակոց, 6-րդ տեղ /կիսաեզրափակիչ՝ 617.6, եզրափակիչ՝ 158.9/
1) Էլմիրա Կարապետյան , 10մ,60 կրակոց, 2-րդ տեղ /կիսաեզրափակիչ՝ 567, եզրափակիչ՝ 234.5/
2) Հրաչ Բաբայան , 50մ,120 կրակոց, 5-րդ տեղ (սահմանել է իր իսկ անձնական ռեկորդը) /կիսաեզրափակիչ՝ 1169, եզրափակիչ՝ 412.1/
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան