Գծատերերից հավանաբար կազատվենք նոր երթուղային ցանցի ժամանակ. Նավասարդյան
Երևանի քաղաքային նախկին իշխանության և նոր իշխանության կողմից հանրային տրանսպորտի ոլորտում առաջարկվող փոփոխությունները տարբեր են։ Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
«Նույն փոփոխությունները չեն եղել։ 2012-13 թվականներին երթուղային ցանց է մշակվել, որի շնորհիվ ստացել ենք 249 ավտոբուս Չինաստանից, 170 ավտոբուս ներկրվել է մասնավոր կազմակերպությունների կողմից։ Այդ ընթացքում 30 միկրոավտոբուսային երթուղի է փակվել, կամ փոխարինվել են ավտոբուսայինով։ Այսինքն առաջին փուլում մենք արդեն որոշակի աշխատանքներ կատարել էինք»,- նշեց նա։
Հ. Նավասարդյանի խոսքով, 2013 թվականից հետո, քանի որ նոր երթուղային ցանցի մշակման խնդիր առաջացավ, որպեսզի այդ ընթացքում մրցույթներ չկատարվեին և այդ ցանցի ներդրումը ևս մի քանի տարով չհետաձգվեր, որոշակի ընդմիջում էր տրվել։
«Հիմա այն պահն է, երբ որ պետք է վերջնական քննարկման արդյունքներից հետո պարզ լինի նոր առաջարկվող երթուղային ցանցի հետագա վիճակը, որից հետո տրանսպորտային ոլորտում այդ փոփոխությունները կկատարվեն,- նշեց քաղքապետարանի պաշտոնյան։
Հարցին, թե ինչո՞ւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին չհաջողվեց լուծել տրանսպորտի խնդիրը, ի՞նչ եք կարծում՝ Հայկ Մարությանի կողմից մատնանշված 2-3 տարում կլուծվի, Հ. Նավասարդյանն ասաց. «Այն ժամանակ էլ ամբողջությամբ ավարտված չէր քննարկումը։ Շարունավում է այդ քննարկումը, դեռ քննարկման անհրաժեշտություն կա, լրացուցիչ ուսումնասիրության խնդիրներ կան։
Երկու դեպքում էլ քաղաքական կամքի խնդիր կա, որ պետք է անպայման տրանսպորտի հարցը լուծվի։ Այսօր տրանսպորտի հարցը մեր ազգաբնակչության համար թիվ մեկ խնդիրներից մեկն է, յուրաքանչյուր իշխանություն իր առջև նատակ է դնում այդ հարցի լուծումը»։
Նա նշեց, որ այսօր գծատերեր կան, հավանաբար կազատվեն նրանցից երթուղային նոր ցանցի ներդրման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտային նոր ցանցի նախագծով երթուղային 115-ի փոխարեն կգործի 42 գիծ
- Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Կարեն Կարապետյան
- Եթե երթուղայինների վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն էլ են բողոքում. Էդմոն Մարուքյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց միասնական երթուղային ցանց ստեղծելու օրինագիծը
- Մի քանի երթուղային տաքսիների վարորդներ գործադուլ են հայտարարել
- Առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց. Գագիկ Գրիգորյան
- Թիվ 55 երթուղային տաքսու «քյասար»-ն ու բնակիչների բողոքը
- Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին