Ուսումնասիրություն. Գերմանիային տարեկան 260 հազար միգրանտ է հարկավոր աշխատաշուկայի համար
Կատարված նոր հետազոտությունը պարզել է, որ Գերմանիային տարեկան անհրաժեշտ է ավելի քան 260 հազար միգրանտ՝ աշխատաշուկայի բացը լրացնելու համար՝ ժողովրդագրության անկման պաճառով։ Այս տենդենցը կշարունակվի մինչև 2060թ.-ը։ Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ից։
Bertelsmann Foundation-ի կատարած հետազոտության արդյունքներում նշվում է, որ ամեն տարի մոտ 146 հազար միգրանտներ պետք է գան ոչ ԵՄ երկրներից։
Գերմանիայի բնակչության ծերացման արդյունքում միգրանտների բացակայությունը կործանարար ազդեցություն կարող է ունենալ աշխարհի 4-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկրի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին