«Օսկարի» մի մասն ուղիղ եթերով չի ցուցադրվի
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկար» մրցանակաբաշխության մի մասը ուղիղ եթերով չհեռարձակել։ Հեռուստադիտողը չի տեսնի մի քանի անվանակարգերում արձանիկների հանձնման արարողությունը գովազդի պատճառով։
kulturomania.ru-ն գրում է, որ ուղիղ եթերով չեն ցուցադրվելու լավագույն մոնտաժ, լավագույն օպերատոր, լավագույն կարճամետրաժ ֆիլմ և լավագույն գրիմ անվանակարգերում դափնեկիրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարել, որ «Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվելու է առանց հաղորդավարի։ Այդպիսով, արարողության ուղիղ եթերը կտևի շուրջ երեք ժամ։
«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին Լոս Անջելեսում։
Հարակից հրապարակումներ`
- Դուեյն Ջոնսոնը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը
- «Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
- «Օսկարի» հավակնորդ դերասանին ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել
- «Օսկարի» հավակնորդները