Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
«Երբ մենք ասում ենք՝ վիճակը վատ է, պետք չի հասկանալ, որ այդ վիճակը Ձեզ է վերաբերվում, այստեղ բոլորս գիտենք՝ ում շնորհիվ է այդ վիճակը վատ, մենք ասում ենք՝ վատ է, հասկացանք, բա ի՞նչ եք անելու Դուք»,- խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով դահլիճում նստած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա վարչապետին խնդրեց հնչող քննադատությունները չընդունել մեղադրանք իր հասցեին:
Այնուհետև պատգամավորը անդրադարձավ վարչապետի երեկվա ելույթին՝ նշելով, թե ասում էր՝ մանկավարժները ստանում են 120 հազարի փոխարեն 20 հազար դրամ աշխատավարձ, քանի որ դրույթը վեց մասի են բաժանել: «Ենթադրենք մեկ դրույք է լինում, 120 հազարով ինչպե՞ս է դպրոցի դասատուն արժանապատիվ գոյություն ապահովելու»,-հարցրեց պատգամավորը:
Նա նաև անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, թե քաղաքացին թող հեղափոխություն անի, ոչ թե իրենք. «Քաղաքացին իր հեղափոխությունն արել է, էլ ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի սոված մարդը: Ասում եք՝ մարդը նախ պետք է իր գլխում հաղթահարի աղքատությունը, հետո նոր իրականում: Կներեք, դուք հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ասում եք՝ հեղափոխություն արեցիք, հիմա պայմանականորեն խնդրում եմ չանձնավորել, եթե ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, նման պատասխան կտա՞ք, ասեք, գնացեք, գլխում հաղթահարեք աղքատությունը, հետո իրականում տեսնենք ի՞նչ կլինի»:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Փաշինյանը շատ լավ պատասխանում է հարցերին, որովհետև իրազեկ ու գրագետ մարդ է: Նրա խոսքով՝ այս երկու օրերի ընթացքում վարչապետն ավելի շատ բան ասեց, քան գրված էր Կառավարության ծրագրում: «Եթե էդ ամեն ինչը պիտի ասվեր՝ գրեիք: Հակառակ դեպքում, եթե մտածում եք, որ ձեր ծրագիրը պետք է լակոնիկ լինի և քանի որ ժողովուրդը ձեզ շատ է վստահում, հավատում, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք: Ուրիշ բան չգրեիք, հարգելի պարոն Փաշինյան», - դիմելով վարչապետին՝ ասաց ԲՀԿ պատգամավորը:
Այս խոսքերը ծիծաղեցրեցին նաև Փաշինյանին:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա դուք մեր կողմից եք, թե՞ առյուծի. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Մենք նման պլաններ չունենք՝ Փաշինյանն արձագանքում է Տոնոյանի հայտարարությանը
- Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Այս փուլում որոշեցինք փաստաբանների, հաշվապահների վիճահարույց հատվածը հանել. Փաշինյան
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
- Խորհրդարանն արհամարհվել է, սա պատմության մեջ առաջին դեպքն է. Մարուքյան
- Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ. վարչապետ
- Կոնցեսիոները խոստացել է՝ առաջիկայում Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա. վարչապետ
- Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան