Այս փուլում որոշեցինք փաստաբանների, հաշվապահների վիճահարույց հատվածը հանել. Փաշինյան
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններից՝ մասնավորապես իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցողների մասով 4-6 անգամ հարկային բեռի ավելացումից։ Ինչո՞ւ հենց այս երեքի ուղղությամբ։
«Այս փուլում մենք որոշեցինք այդ վիճահարույց հատվածը հանել Հարկային օրենսգրքի փոփոխություններից, դրա պատճառն այն էր, որ այսօր ՊԵԿ-ը չունի դրա ծրագրային ապահովումը, որպեսզի կարողանա այդ հարկային վարչարարությունն իրականացնել։ Այսինքն մենք անիմաստ կկռվենք մեր սիրելի հայրենակիցների հետ, բայց այսպես թե այնպես լծակ չենք ունենա օրենքի կիրառումն իրենց նկատմամբ ապահովելու, որովհետև կլինի՝ օրենքում գրեցինք, որ իրենք այսքան հարկ պետք է վճարեն, բայց իրենք կշարունակեն վճարել այնքան, ինչքան մինչև հիմա են վճարում, կամ ավելի քիչ»,- պատասխանեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
- Փոխարենը ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում. հաշվապահների դժգոհությունները
- Հարված փաստաբանին, քաղաքացուն և բյուջեին
- Հրապարակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
- Կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար. Արա Զոհրաբյան