Քաղաքական 12:20 13/02/2019 Հայաստան

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հորձանուտն ու Հայաստանը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Վերջին օրերին հանրային քննարկումների արտաքին քաղաքական մասում շրջանառվող հիմնական թեմաներից են Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու իրավական և ընթացակարգային հիմնավորվածության խնդիրն ու վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարելիք առաջիկա այցը։

Զուգահեռաբար Սիրիայի և Իրանի խնդիրները շարունակում են առաջնային տեղ ունենալ նաև միջազգային քաղաքականության օրակարգում։ Նկատելի են ԱՄՆ ջանքերն՝ ուղղված Իրանի նկատմամբ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ճնշման մեծացմանը, ինչը ոչ միանշանակ է ընդունվում մերձավորարևելյան տարածաշրջանում և ամերիկյան դաշնակիցների շրջանակներում։ Որոշակի դժգոհությունների տեղիք է տվել նաև Սիրիայում ԱՄՆ վարած քաղաքականությունը, մասնավորապես Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին նախագահ Թրամպի հայտարարությունից հետո։

Այս տարաձայնությունների վառ դրսևորում է փետրվարի 13-14-ին Վարշավայում տեղի ունեցող՝ Մերձավոր Արևելքին նվիրված համաժողովին երկրների մասնակցության մակարդակը։ Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ հովանավորությամբ և նվիրված է Մերաձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը։ Քննարկվող հիմնական թեման լինելու է Իրանը և նաև Սիրիան։ Համաժողովը դիտարկվում է Իրանին մեկուսացնելու ամերիկյան նախաձեռնությունների շարքում, և պատահական չէ, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն այն անվանել է «հուսահատ հակաիրանական կրկես»։ Համաժողովն հյուրընկալելու պատճառով լարվել են նաև Իրանի և Լեհաստանի հարաբերությունները։

Ի նշան Իրանի և Սիրիայի հարցում Թրամփի վարչակազմի վարած միակողմանի քաղաքականության՝ Եվրոպական մեծ պետությունների մասնակցությունը համաժողովին լինելու է սահմանափակ։ Թեև ամերիկյան կողմից մասնակցում են փոխնախագահ Պենսը, պետքարտուղար Պոմպեոն, նաև Թրամփի ավագ խորհրդական Կուշները,ով նաև նրա փեսան է, եվրոպական երկրներից շատ նախարարներ չեն լինելու։ ԵՄ արտաքին գործերի պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ևս չի մասնակցելու համաժողովին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել 2015թ. Իրանի հետ կնքած համաձայնգիրը, որից ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ անցած տարի։ Համաժողովին չեն մասնակցելու նաև Կատարը, Թուրքիան, Լիբանանը և Պաղեստինը։

Մյուս կողմից աչքի է ընկնում Իսրայելի, որ մասնակցելու է վարչապետի մակարդակով, և մի շարք արաբական երկրների, մասնավորապես Ծոցի պետությունների ակտիվությունը։ Հակաիրանական օրկարգը կարծես թե միավորում է այս երկրներին։

Թե ինչ արդյունք կտա այս համաժողովը, կերևա առաջիկա օրերին։ Բայց այսօր էլ պարզ է, որ այն կարող է ավելի շատ լարվածություն ու անհամաձայնություն բերել, քան թե լուծումներ։
Հետաքրքրականն այն է նաև, որ փետրվարի 14-ին նույն Սիրիայի հարցը Սոչիում քննարկելու են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները` եռակողմ ձևաչափի հերթական հանդիպմանը։ Այս դեպքում ևս արագ լուծումներ սպասել դժվար է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Իրանը աջակցում են Սիրիայի գործող նախագահին, իսկ Թուրքիան և ԱՄՆ աջակցում են տարբեր ապստամբ խմբերի։ Կան նաև տարաձայնություններ մի շարք առանցքային հարցերի շուրջ։

Տարածաշրջանում չկա նաև սպառնալիքների պակաս։ Հիշենք հունվարի 14-ին նախագահ Թրամփը սպառնաց «տնտեսապես ոչնչացնել Թուրքիային», եթե Անկարան հարձակվի քրդական ուժերի վրա։ Փետրվարի 12-ին իրանական հեղափոխության 40-ամյակի առիթով տեսաուղերձով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլտոնը խոսքն ուղղելով Իրանի ղեկավարությանը, ասում է, որ «չեմ կարծում, որ դուք կունենաք շատ հոբելյաններ նշելու համար»։ Իսկ Իրան-Իսրայել փոխադարձ ոչնչացման խոստումներն արդեն դարձել են առօրեական։

Մի խոսքով, դրությունը բավականին բարդ է, վտանգերով լի և պայթունավտանգ։ Եվ այս ամենը Հայաստանի անմիջական հարևանությամբ։ Հասկանալի է, որ այս իրավիճակում, երբ խաղադրույքներ են անում մոլորակի հզորները, հակադիր կողմերի միջև հայտնված փոքր երկրների համար դժվար է պահել բազմավեկտորությունը, իսկ որևէ կողմի հետ միանշանակ ասոցացվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Նախապատվելի մարտավարություն կարող է լինել խաղի մեջ չմտնելը, չեզոքություն պահպանելը։ Մյուս կողմից եթե կա խաղի մեջ մնալու ցանկություն, ապա դա պահանջում է այնպիսի գործիքների մշակում, որոնք թույլ կտան լինել ներգրավված և ընկալելի բոլորի կողմից։ Սակայն այս մարտավարությունը նույնպես սահմանափակ է, և հմտություն է հարկավոր սահմանները չհատելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}