Շիրակի նորանշանակ մարզպետ. Ինձ համար առաքելություն է մարզում առկա անօթևանության խնդրի հաղթահարումը
«Լավ շիրակցու, լավ գյումրեցու իր նվիրումով Տիգրան Պետրոսյանին կհաջողվի ուրվագծել մարզի զարգացման տեսլականը»։ Այսպես է արտահայտվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի մասին՝ մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին նրան ներկայացնելիս։
Պապիկյանի խոսքով, մարզի մարդկային ռեսուրսների և աշխարհագրական դիրքի ներուժը նպաստում է, որպեսզի տքնաջան աշխատանքի արդյունքում այն հնարավոր լինի առաջիկայում վերածել երկրի առանցքային տնտեսական կենտրոններից մեկը»,-համոզմունք է հայտնել նախարարը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը շատ անելիքներ ունեն։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ հետհեղափոխական շրջանում մարզի կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու համար և հաջողություններ մաղթել նրան հետագա օրենսդրական գործունեության մեջ։
Նախարարությունից հայտնում են, իր հերթին Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին ցուցաբերած վստահության համար և ընդգծել, որ իր համար առաքելություն է մարզում առկա անօթևանության և աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում