Նախկինում լրագրող պատգամավորը չի ուզում ԱԺ-ում միայն խոսել
Նախկինում լրագրող, այսօր արդեն «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբիելյանն ԱԺ ամիբիոնից այսօր ասաց, որ եթե հիմա էլ լիներ լրագրող խորհրդարանում այս երկու օրվա ամբողջ տեղի ունեցածը մեկ նախադասությամբ այսպես կներկայացներ՝ «ընդդիմությունը կոշտ քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը՝ պնդելով, որ այնտեղ չկան թվեր»։
«Ես իմ գործունեության ընթացքում չորս թե հինգ կառավարության ծրագիր եմ լուսաբանել ու բոլոր ժամանակներում էլ եղել է այդ խնդիրը՝ թիվ չկա։ Եթե թիվն է էականը, միգուցե մի հատ նոր օրենք մշակենք, գրենք՝ կառավարության ծրագիրը պետք է լինի սենց-սենց փուլերով, միգուցե արդյունքում պարզենք, որ ոչ միայն թվեր չկան, այլև նկարներ է մեզ պետք այդ ծրագրում։ Կամ օրինակ, երբ ընտրությունների ժամանակ Արայիկ Հարությունյանի օգտագործած գործիքը, երբ հեռախոսը պահում էիր բուկլետի վրա, խոսում էր, հիմա էլ հեռախոսը պահեն կառավարության ծրագրի վրա՝ վարչապետը դուրս գա ասի, թե ինչ է ուզում ինքն անել»,- ասաց պատգամավորը։
Սիսակ Գաբրիելյանը նաև ասաց, որ լրագրության ոլորտից դուրս գալով ամեն անգամ իրեն հարց է տալիս՝ «եկա այստեղ, լավ այնտեղ խոսում էի, եթե պետք է այստեղ էլ միայն խոսեմ, այնտեղ խոսում էի էլի, մի տարբերությամբ, որ այնտեղ ես էի հիմնականում քննադատում, շատ ավելի բարձր աշխատավարձը ստանում էի, օր էր լինում երեքին նյութս գրում, գնում էի տուն։ Հիմա եկել եմ, ուզում եմ հասկանամ, լավ, խոսելուց բացի ես ռեալ հնարավորություն ունեմ աշխատելու։ Նորից եմ հորդորում, եթե ունեք որևէ նախաձեռնություն, պատրաստ եմ ձեզ հետ մեծ սիրով գալ, նստել աշխատել»։
Պատգամավորը նաև դժգոհեց լրագրողների հարցերից. «Այսօր լրագրողն ինձ հարցնում է, ասում է՝ փաստորեն դուք սկսել եք կրկնօրինակել Կարեն Կարապետյանին, քանի որ ժիլետ եք հագել, ասում եմ՝ հիմա ես պետք է ֆեյսբուքում տեղադրեմ իմ դպրոցական նկարները, որ ութերորդ դասարանից էի հագնում ժիլետ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ղուկասյանը՝ «մեծ գլխի ու փոքր մարմնի» մասին
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին. Ավինյան
- Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
- Հիմա դուք մեր կողմից եք, թե՞ առյուծի. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Մենք նման պլաններ չունենք՝ Փաշինյանն արձագանքում է Տոնոյանի հայտարարությանը
- Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Այս փուլում որոշեցինք փաստաբանների, հաշվապահների վիճահարույց հատվածը հանել. Փաշինյան
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
- Խորհրդարանն արհամարհվել է, սա պատմության մեջ առաջին դեպքն է. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան