Ժպիտ չկա ԱԺ դահլիճում. Վարազդատ Կարապետյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ներկայացրեց մի քանի խնդրահարույց կետեր, որոնց մասին բարձրաձայնում են թե ընդդիմադիրները, թե ԶԼՄ-ները:
Ըստ նրա՝ առաջինը վերաբերում է տնտեսական հեղափոխության թեմային. «Մենք պետք է հստակ սահմանենք՝ ինչ է հեղափոխությունը, քանի որ ընկալման տարբերություններ կան: Հնարավոր է՝ տնտեսական հեղափոխությունն ընկալենք որպես մի իրավիճակ, որ ավելի շատ ներդրումներ պետք է արվեն, կամ՝ ՀՆԱ-ն պետք է կրկնապատկվի, արտահանումը կազմի ՀՆԱ-ի 50%-ը և այլն, բայց երբ խոսում ենք հեղափոխությունից, նշանակում է դրա տակ ինչ-որ փիլիսոփայություն, արժեքների համակարգ կա: Առավելապես ինչպես հեղափոխության ժամանակ, մարդն ամենակարևոր արժեքն է գործընթացի, և այս ամբողջ պրոցեսի հիմանական դերակատարը»,- նշեց պատգամավորը:
Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն:
«Այսինքն՝ մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: Հենց այստեղ է հեղափոխությունը: Եթե մեր գործընկերներն ուզում են մեզ նոր ճանապարհներ ցույց տալ, պետք է ցույց տան, թե ինչպես անել, որ մարդիկ ավելի շատ ստեղծագործեն մեր երկրում, ավելի լավ աշխատեն, ավելի լավ զգան իրենց այդ աշխատանքի մեջ, սիրեն այդ աշխատանքը, մենք էլ մերը վերջիվերջո: Մեր դահլիճում տխուր է օրն անցնում, ժպիտ չկա մեր դահլիճում: Դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, և դա շատ վատ է»,- նշեց Վարազդատ Կարապետյանը:
Այս խոսքերն առաջացրեց դահլիճում նստած պատգամավորների և վարչապետի ծիծաղը:
Պատգամավորը շարունակեց. «Մենք պետք է մեր աշխատանքից սկսենք հաճույք ստանալ, իհարկե, այստեղ լուսամուտներ չկան, ամեն ինչ արված է, որ մենք մեզ վատ զգանք, բայց մենք պետք է կոտրենք այս իրավիճակը: Մենք պետք է ժպտանք, և այն ամենը, ինչ ասում ենք մեր ժողովրդին, պետք է ժպիտով ասենք, քանի որ մեր ժողովրդի համար եզակի հնարավորություն է վերցնել իրավիճակն իր ձեռքը տնտեսության զարգացման և ստեղծարար աշխատանքը դարձնել առանցքային գործոն զարգացման համար»:
Նրա խոսքով՝ քննադատություններ են հնչում, թե Կառավարության ծրագիրը շատ նմանություններ ունի նախորդ կառավարությունների ծրագրերին: «Եթե վերցնենք՝ ինչ անել հարցի տեսնակյունից, հնարավոր է, շատ են նմանությունները: Օրինակ՝ ճանապարհ պետք է սարքել, դա և նախորդ, և այս կառավարության խնդիրներից մեկն է: Բայց հիմնական տարբերությունը հետևյալն է՝ մենք հայտարարում ենք, թե ինչ նպատակով պետք է աշխատենք, այսինքն՝ ում համար է այս ամեն ինչն արվում, և ինչպես անենք: Եվ հայտարարվում է, որ հիմնական նպատակը մարդն է ու մարդու զարգացումը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով մեկ այլ քննադատությանը, թե տնտեսական աճի թիրախ է դրված 5 տոկոսը, Վարազդատ Կարապետյանը նշեց, որ եթե լիներ 9 կամ 15 տոկոս, ի՞նչ կփոխվեր դրանից: Հինգ տոկոսն, ըստ նրա, նվազագույն շեմն է, բայց ինչպիսին կլինի իրավիճակը, շատ դժվար է կանխատեսել:
Պատգամավորն ասաց, եթե ուզում են երկիրը զարգանա, լավատեսության պաշարը չպետք է թուլանա, այլ պետք է ուժեղանա: Այստեղ, ըստ նրա, բոլորն ունեն իրենց դերը: «Պետք է միշտ սովորել, պետք է միջավայր ստեղծել, որ բոլորս հաճույք ստանանք մեր սովորելուց: Տարբեր գործոններ կան, որ մարդկանց դրդում են ծուլության: Ամենակարևոր գործոնը՝ եթե մարդը չի գտնում իր սրտի թելադրած կրթությունը կամ աշխատանքը, գնում է ծուլության: Այսինքն՝ մենք պետք է այնքան բազմազանություն ապահովենք և մեր կրթական համակարգում, և տնտեսության մեջ, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները իրենց հարմար, իրենց սրտի թելադրած զբաղմունքն ու կրթությունը կարողանան գտնել»,- ընդգծեց պատգամավորը:
Վարազդատ Կարապատեյանը նշեց նաև, որ հիմա ընդդիմության դերը ճանապարհներ ցույց տալն է, իրենց նշած ճանապարհներին այլ տարբերակներ առաջարկելը
Հարակից հրապարակումներ`
- Նախկինում լրագրող պատգամավորը չի ուզում ԱԺ-ում միայն խոսել
- Վարդան Ղուկասյանը՝ «մեծ գլխի ու փոքր մարմնի» մասին
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին. Ավինյան
- Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
- Հիմա դուք մեր կողմից եք, թե՞ առյուծի. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Մենք նման պլաններ չունենք՝ Փաշինյանն արձագանքում է Տոնոյանի հայտարարությանը
- Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Այս փուլում որոշեցինք փաստաբանների, հաշվապահների վիճահարույց հատվածը հանել. Փաշինյան
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
- Խորհրդարանն արհամարհվել է, սա պատմության մեջ առաջին դեպքն է. Մարուքյան
- Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ. վարչապետ
- Կոնցեսիոները խոստացել է՝ առաջիկայում Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա. վարչապետ
- Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան