Վարդան Ղուկասյանը՝ «մեծ գլխի ու փոքր մարմնի» մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց տարածքային համաչափ զարգացման խնդրից։
«Տարածքային համաչափ զարգացումը Խորհրդային միությունից հետո 30 տարի ծառացել է բոլոր կառավարությունների առջև, բոլորը խոսել են համաչափ զարգացումից, բայց, ցավոք սրտի, ձայն բարբառո հանապատի։ Եվ ստացվել է մի մեծ գլուխ և շատ փոքր մարմին, որ այդ մարմինը չի կարող պահել այդ մեծ գլուխը։ Պատկերացրեք՝ մայրաքաղաքն այնքան զարգացած է, հզոր է, որ համեմատական չէ ամբողջ հանրապետության հետ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նորից 99 տոկոս ներդրումներն արվում են մայրաքաղաքում և արարատյան դաշտավայրում։
«Գյումրին պետք է դարձնել ազատ տնտեսական գոտի։ Երկրաշարժից 30 տարի է անցել, ներդրումները Գյումրիում 0,1 է։ Մայրաքաղաքը մնացած քաղաքների պետք է հարազատ որդու պես նայի։ Պետք է կարողանանք, որտեղ որ իրոք վերք կա՝ այդտեղ դարման դնենք»,- ասաց Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին. Ավինյան
- Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
- Հիմա դուք մեր կողմից եք, թե՞ առյուծի. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Այս փուլում որոշեցինք փաստաբանների, հաշվապահների վիճահարույց հատվածը հանել. Փաշինյան
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան