Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ
«Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ և Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը»,-հայտնում են առայժմ գործող գյուղատնտեսության նախարարությունից։
Ծրագրի մասնակից կարող են լինել
- ապահովագրական շուկայի մասնագետը,
- գյուղատնտեսական արտադրության մասնագետը,
- վնաս գնահատողը,
- գյուղատնտեսը,
- այգեգործը,
- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,ը
- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետը,
- ֆինանսական հաստատությունների մասնագետը և այլն։
Դասընթացներին մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:
ԸՍտ աղբյուրի, դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի Գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:
Դասընթացը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)
Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչ Բերբերյան. Վերջին հարվածն են հասցնում գյուղատնտեսությանը
- 2019-ից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գևորգյան
- «Փաստ». Քննարկվում է գյուղատնտեսական ապահովագրության խնդիրը
- Գառնիկ Պետրոսյան. Գյուղատնտեսական ապահովագրությունն այլընտրանք չունի