Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը սահմանափակելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի. Հովհաննիսյան
Կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառող կազմակերպություններն ուղղակիորեն խոչընդոտում են կրթությանը որակը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ խոսելով կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը սահմանափկելու օրենսդրական նախաձեռնության, ոլորտում առկա խնդիրների մասին:
Նա նշեց, որ բազմաթիվ բողոքներ է ստացել դասախոսներից, ինքն էլ է առնչվել այդ խնդիրներին։ Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ուսումնասիրել է միջազգային փորձը, շատ տեղերում գնացել են հենց գովազդը սահմանափակելու, արգելելու ճանապարհով։
«Իհարկե, խնդիրն ամբողջությամբ չի կարող լուծվել, որովհետև օն-լայն տիրույթում կշարունակվի, բայց, այնուամենայնիվ, որոշակի զգաստացման գործիք կհանդիսանա»,- նշեց պատգամավորը։
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կլինի հանրային քննարկում, ԱԺ հանձնաժողովում կքննարկվի, միգուցե լինեն լրամշակումներ, նաև գաղափարներ։
«Սա առաջին քայլն է, բավականին կարևոր է, բայց խնդիրը համակարգային լուծելու համար նախաձեռնել ենք մի շարք հանդիպումներ Ակադեմիայի ինստիտուտի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարության հետ՝ ներդնելու հակագրագողության գործիքներ»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա ԵՊՀ ուսխորհրդի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ գովազդի արգելումը որոշակիորեն կմեղմի խնդիր, բնականաբար չի լուծելի։
«Գոնե այդ ամեն ինչը չի արվի շատ բացեիբաց։ Շատերը, երբ տեսնում են, որ ամեն ինչ շատ բացահայտ է տեղի ունենում, մտածում են՝ երևի վատ բան չկա այս ամենի մեջ, երբ առերես գովազդն արգելվի, գիտակցության վրա որոշակի փոփոխություններ կլինեն»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան