Մենք նման պլաններ չունենք՝ Փաշինյանն արձագանքում է Տոնոյանի հայտարարությանը
Հայաստանը Սիրիա ուղարկել է հումանիտար առաքելություն ու ունենք հումանիտար առաքելություն: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ վարչապետն ասաց, որ պետք է պարզել՝ ինչ հարց է հնչել և ինչ հարցի համատեքստում է նա այդպիսի հայտարարություն արել:
«Մենք նման պլաններ չունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսելով հայկական առաքելությանը Սիրիա ուղարկելու մասին, ասել էր հետևյալը. «Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը Սիրիայում իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, որ նաև ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին