Շարունակվում է ծանրամարտի առաջնությունը
Երևանում շարունակվում է Հայաստանի առաջնությունը: 67 կգ քաշային կարգում հաղթել է Սևակ Նիկողոսյանը: Նա պոկել է 115 կգ, հրել 143 կգ և մրցակիցների համար անհասանելի դարձել երկամարտի 258 կգ արդյունքով:
ՀԱՕԿ-ից հայտնում են, մասնագետները ուշադրությամբ հետևել են 73 կգ քաշայինների պայքարին: Ծանր կիլոգրամներ «սանձել» է Արմեն Գրիգորյանը:
Նա լավագույնն էր երկամարտի 292 կգ / 132 կգ + 160 կգ / արդյունքով: Եթե Սևակը կարողանա 8-10 կգով բարելավել իր ցուցանիշը, ապա հավաքականի կազմում կմեկնի Եվրոպայի առաջնություն:
Այսօր ` փետրվարի 13-ին ծանրահարթակ կելնեն 81 կգ և 89 կգ քաշայինները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան