Խոսրով Հարությունյանը կարևոր շատ հարցերի պատասխաններ կառավարության ծրագրում չի գտել
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը համարում է՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար կառավարության ծրագրում ներկայացված դրույթներն անհրաժեշտ են, բայց ոչ՝ բավարար։
Նա կարևոր շատ հարցերի պատասխաններ չի գտել ծրագրում։
«Օրինակ, տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիր չկա ծրագրում։ Այնտեղ չկան ինստիտուտցիոնալ առաջարկություններ կամ ընկալումներ, թե առկա խնդիրներն ինչպես պետք է լուծենք։ Ծրագրում տնտեսական դիվանագիտության մասին խոսվում է շատ հպանցիկ, մինչդեռ մեր դիվանգիտական կորպուսն այն լուրջ հենքն է, որի միջոցով պետք է փորձենք ներդրումներ ներգրավել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավորը։
Հարությունյանը հիշեցնում է, որ ներկա կառավարության ծրագրում գրեթե նույն դրույթներն են ու նպատակները, ինչ նախկինում, մեծ տարբերություններ չեն էլ կարող լինել՝ հաշվի առնելով առկա իրողությունները։
«Բայց ես կարծում եմ, մեր պարագայում պետք էր խոսել ինստիտուտցիոնալ այնպիսի բարեփոխումների մասին, որոնք կարող են երաշխավորել արտաքին բացասական ազդեցություններին հաջողությամբ դիմագրավելու մեր հնարավորությունների մասին։ Այս բլոկը ես ծրագրում չեմ տեսել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Խաչատրյան. Միակուսակցական կառավարության դեպքում նման ծրագիրն անընդունելի է
- ՀՅԴ ԳՄ. Կառավարության ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հաշվետու չլինելու մոտեցմամբ
- Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում