«Կենտրոնի Կյաժը» համաձայն չէ, որ Հայկ Սարգսյանը պատասխանատվություն կրի սպանության փորձի համար
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանը, ով հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով, այսօր դատարանում պատմեց 2007-ին տարի տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Նա նշեց, որ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ։ Նրա ներկայացմամբ, երբ Հայկը կրակել է, այդ տանը եղել է նաև Նարեկ Սարգսյանն ու Արթուր Ղևոնդյանը։
«Երեքն օգնեցին ու Արթուրի մեքենայով տարան հիվանդանոց։ Ինձ ասեցին՝ կասես, որ Արթուր Ղևոնդյանն է կրակել ինձ վրա»,- ասաց Դ. Սիմոնյանը։
Հարցին՝ ի՞նչ նպատակով էր Հ. Սարգսյանը ձեր վրա կրակում, արդյո՞ք ծանր վնաս հասցնելու նպատակ ուներ, Դ. Սիմոնյանն ասաց. «Հայկ Սարգսյանին տվեք այդ հարցը, չեմ կարող պատասխանել»։
Հ. Սարգսյանի պաշտպան Երեմ Սարսգսյանի հարցին՝ ձեր կարծիքով Հայկն այդ ժամանակ ձեզ սպանելու ցանկություն ուներ, Դ. Սիմոնյանն ասաց. «Ցուցմունքումս էլ նշված է՝ եթե սպանելու նպատակ ունենար, ինչո՞ւ էր տանում հիվանդանոց»։
Նա նշեց, որ իր կամքով է ցուցմունք տվել։ Հարցին, դեպքից հետո ինչո՞ւ էիք մտերմություն անում նրա հետ, պատասխանց, որ իրեն ասել են՝ «լավ կլինի, կուղարկենք երիկամդ փոխպատվաստման, հետո այդ ամեն ինչը չի կատավել, դրա համար էլ ցուցմունք եմ տվել»։ Դ. Սիմոնյանն ասաց, որ Հայկի վերաբերյալ դիմում գրելու պահին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Ե. Սարգսյանի հարցին՝ Հայկի վերաբերյալ դիմում ներկայացելուց հետո որքա՞ն ժամանակ անց ազատվեցիք կալանքից, նա ասաց . «Իմ հիշելով՝ մեկ ամիս հետո եմ ազատվել»։
Պաշտպանի հարցին ի պատասխան, թե ի՞նչ էիք ակնկալում հանցագործության մասին դիմում գրելով, տուժողն ասաց՝ ոչինչ, ապա նշեց, որ պատասխանատվություն կրի արարքի համար։
Ե. Սարգսյանը հարցրեց, թե որպես տուժող համաձա՞յն եք, ճի՞շտ է, որ Հայկ Սարգսյանին սպանության փորձի համար մեղադրանք են առաջադրել, Դ. Սիմոնյանն ասաց . «Սպանության փորձը համաձայն չեմ, բայց ընդհանուր, որ կրակել է, փաստ է»։
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Սեպտեմբերին 10-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավով նա ազատ էր արձակվել։
«Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում»,- նշված է «Դատալեքսում»:
Սեպտեմբերին 10-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավով նա ազատ էր արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սարգսյանը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում. Հայկ Սարգսյան
- Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ներկայացել է տուժող կողմը
- Հայկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՝ սահմանված 50 մլն դրամը մուծելուց հետո
- Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. ՀՔԿ
- Հայկ Սարգսյանը կալանավորվել է